Последние новости

Դատարանի դահլիճից

ՆԻԿՈԼԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

2019-09-13 23:43

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի շենգավիթյան նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ երեկ տեղի ունեցավ դատավարության առաջին նիստը սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով։ Ռ.Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն իր խոսքում հարց հնչեցրեց, թե ինչու են մարտի 1-ին զոհվածների ազգականները դատավարությունում անցնում տուժածների իրավահաջորդների կարգավիճակով։ Մի՞թե հետաքննվում է նրանց սպանության գործը։ Ոչ։ Քոչարյանին, Խաչատուրովին, Օհանյանին, Գևորգյանին մեղադրո՞ւմ են նրանց զոհվելու համար։ Ոչ։